Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է ընդդեմ պետության հակաճգնաժամային քաղաքականության հանդես եկող ակցիայի 80 մասնակցի, հաղորդել է ABC հեռուստաալիքը:
Բողոքի ակցիաներն անցկացվում են «Գրավում ենք Ուոլլ Սթրիթը» կարգախոսի ներքո: Պիկետներն անցկացվել են նյույորքյան ֆոնդային բորսայի շենքի մոտ:
ԱՄՆ ֆինանսական կենտրոնում ցույցերը շարունակվում են արդեն երկրորդ շաբաթը: Որոշ ցուցարարներ էլ հանդես են եկել այս շաբաթ իրականացված Տրոյա Դեւիսի մահապատժի դեմ:
Ոստիկանները ցուցարարներին զսպել են մեծ պլաստիկե ցանցերի օգնությամբ: Որոշ ընդդիմացողներ ծեծի են ենթարկվել: Բողոքի դուրս եկածների ներկայացուցիչներից Պատրիկ Բրյուները ոստիկանությանը մեղադրել է չափից դուրս ուժի կիրառման մեջ եւ ընդգծել, որ ցուցարարները իրենց խաղաղ են պահել եւ այդպես էլ կշարունակեն:




























