Ադրբեջանը հայտնում է իր սադրանքի հետեւանքով չորս զինծառայողի վիրավորում ստանալու մասին։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, չորս զինծառայողներից երկուսը տեղափոխվել են մասնագիտացված ռազմաբժշկական հաստատություն։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ժամը 16։00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել եւ հրազենային զենքերից, այնուհետեւ տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈՒ զինծառայողների եւ դիրքերի ուղղությամբ: Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն։