Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից, իր ծառայակցի հետ՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների  եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է նրան հայ գերիների հետ փոխանակելու հնարավորությանը, վարչապետն ասաց. ««Ամենեւին փաստ չի, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան, որովհետեւ գիտեք, որ միջազգայնորեն մեր ստանձնած  պարտավորություններով, եթե նման վիճակում հայտնված մարդը չի ցանկանում  վերադառնալ, մենք բռնի ձեւերով չենք կարող նրան վերադարձնել:

Ըստ մեր ունեցած տվյալների, երկրորդ զինվորը, որը մինչեւ հիմա փնտրվում է, ինքը սահմանը հատելուց  շատ չանցած, հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է եւ ուզում է վերադառնալ»:

Վարչապետը նաեւ նշեց, որ այս համատեքստում կան շատ քննարկումներ, թե այդ ոնց է, որ զինվորներն այդպես անարգել հատել են սահմանը, հասել են ինչ-որ տեղեր: «Իհարկե, այդ հանգամանքը պետք է առանձին քննվի եւ պետք է հետեւոյթւոններ արվեն, բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել մարտի կեսերին տեղի ունեցած մի դեպք, երբ Հայաստանի  ԶՈՒ զինծառայողը մոլորվել էր եւ մեկ ամբողջ օր  նրա գտնվելու վայրը անհայտ էր: Մենք գիտեինք, որ նա մոլորվել է եւ սահմանը հատել է: Հետո նա վերադարձել է:

 Ընդ որում, երբ մենք նրա մոլորվելու վայրն ենք դիտարկում,   եւ նրա վերադարձի, արդյունքում պարզվեց, որ նա շատ երկար կիլոմետրեր է կտրել եւադրբեջանական շուրջ 20 դիրքերի արանքով վերադարձել է Հայաստան: Այդ միտքը կա, որ այդ զինվորը հետախուզական առանձնահատուկ հմտություններ ունի:Տեղանքի կտրկտվածքներից ելնելով կարող են նման դեպքեր լինել»,-ընդգծեց նա: