Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, Սահմանադրության համաձայն, ունեն երեք կարևոր խնդիր՝ տարածքային ամբողջականության պահպանում, անկախության պահպանում և Իրանում սրբազան իսլամական համակարգի պահպանում։
«Մեծամասշտաբ զորավարժությունների ոլորտում մենք տարվա ընթացքում բազմաթիվ զորավարժություններ ենք անցկացնում, բայց մեր ամենամեծ զորավարժությունները «Զոլ-Ֆաքիր» զորավարժությունն են ամբողջ բանակով, որտեղ մենք գնահատում ենք ուժերի հնարավորությունները»,- ասել է նա։
«Այսօր մենք հայտարարում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի և չեզոքացնել մեր սիրելի հայրենիքի սուրբ սահմանների դեմ ուղղված ցանկացած սպառնալիք և թույլ չտալ, որ որևէ մեկը ոտնձգություն կատարի Իսլամական Իրանի գոյության դեմ»,- հավելել է նա։





























