Թուրք֊ադրբեջանական ահաբեկչական տենդեմն ու դրան Հայաստանում ներկայացնող «իշխանությունները» արագացված տեմպերով հասարակությանը պատրաստում են վերջնական կապիտուլյացիայի»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:
«Հասարակության նկատմամբ իրականացվող «խաղաղության պայմանագիր» տեղեկատվական֊հոգեբանական օպերացիան առաջիկայում նոր դրսևորումներ է ունենալու։
Արդեն այսօր տարբեր տեղերից լսում ենք Երևանի որոշ թաղամասերում իբրև հայտնաբերված ադրբեջանցի դիվերսանտների մասին։
Քաղաքական տեխնոլոգիաներից հայտնի է "слухоустойчивость" երևույթը։ Որը մեզանում լիովին բացակայում է։ Ու դա շատ հմտորեն օգտագործվում է արտաքին ու ներքին թշնամու կողմից։
Բնականաբար, այս ամենն ուղեկցվելու է սահմանային միջադեպերով։
Թուրք֊ադրբեջանական ահաբեկչական տենդեմն ու դրան Հայաստանում ներկայացնող «իշխանությունները» արագացված տեմպերով հասարակությանը պատրաստում են վերջնական կապիտուլյացիայի»։





























