Հարավային Կորեան ապրիլի 13-ին որոշում է կայացրել արգելել իր քաղաքացիների մուտքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային շրջաններ։ Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է The Korea Times-ը։

Ճանապարհորդության 4-րդ մակարդակի նախազգուշացումը, որը ամենաբարձրն է կառավարության՝ չորս մակարդակից բաղկացած ճանապարհորդական առաջարկությունների համակարգում, ուժի մեջ կմտնի շաբաթ օրը, հայտնում է նախարարությունը: 

2020 թվականի օգոստոսից տարածաշրջանի համար գործում է 3-րդ մակարդակի հանձնարարականը։ Նախարարությունը որոշել է բարձրացնել հանձնարարականի մակարդակը՝ այդ շրջանում շարունակվող զինված բախումների պատճառով։

Նշվում է, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան եւ Ճապոնիան նույնպես արգելել են իրենց քաղաքացիներին մեկնել տարածաշրջան: