Քութայիսիում բնակվող Գերսամիայի ընտանիքը պնդում է, որ ամենրիկյան UARS արբանյակի փոքր հատվածներն ընկել են իրենց այգում: Քութայիսիի բնակիչները մետաղական մնացորդներ են գտել շաբաթ երեկոյան: Ընկած մնացորդները տաք են եղել եւ այրել են այն վայրերը, որտեղ ընկել են, հաղորդում է «Գրուզյա online»-ը:

Մասնագետները հետազոտել են մնացորդները եւ արձանագրել, որ ճառագայթում չկա: Սակայն նրանք պնդում են, որ Կանադայի շրջանում ընկած արբանյակի մնացորդները չէին կարող հայտնվել Վրաստանում: Հետազոտությունները շարունակվում են:

Հիշեցնենք, որ NASA-ի տղեկություններով, արբանյակի մնացորդները սեպտեմբերի 23-ին ընկել էին Խաղաղօվկիանոսյան ջրերը, իսկ սեպտեմբերի 24-ին` Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան ափամերձ շրջանները: Զոհեր եւ ավերածություններ չեն եղել: