Բաքուն և Սարաևոն համագործակցության լայն հնարավորություններ ունեն էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ գազի ոլորտում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի քան երկու տարի մենք մեր բնական գազը տեղափոխում ենք Եվրոպա Հարավային գազային միջանցքով, որն անցնում է Բոսնիա և Հերցեգովինայի սահմանների մոտով:
Ալիևի խոսքով՝ համապատասխան հանձնարարականներն արդեն տրված են։
Նա հավելել է, որ կողմերը հիդրոէներգիայի ոլորտում հետազոտություններ կանցկացնեն։





























