«Յուքոմի» հեռուստատեսային ալիքների քանակն ավելանում է 48-ով, որից 8-ը HD ալիքներ են: Նոր ալիքների ավելացումը չի ազդում բաժանորդային վարձի վրա, եւ U!TV Full ամբողջական փաթեթից օգտվող բաանորդներն արդեն կդիտեն 116 ալիք, հին գնով: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 26-ին մամուլի ասուլիսում հայտարարեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Նրա տեղեկացմամբ` «Յուքոմն» ավելացնում է նաեւ ինտերնետի արագությունը` նվազագույն արագություն է սահմանվում 3 մ/բվ-ը, ընդ որում` առանց գնային փոփոխության: Ինտերնետի արագության մեծացումը հնարավոր է դարձել բաժանորդների թվի ավելացման շնորհիվ: «Որքան բազան մեծանա, որը ինտերնետի շարժիչ ուժն է, այնքան արագությունը կարելի է մեծացնել: Ինտերնետի արագությունը եւ բազան գծային համադրելի են»,- ասաց Հ. Եսայանը:

Նշենք, որ Երեւանում «Յուքոմն» ունի մոտ 17 հազ. ինտերնետ-բաժանորդ, որը Երեւանում ինտերնետային բաժանորդների թվի մոտ 30-40 տոկոսն է: