Ռուսաստանում խոշոր կենցաղային տեխնիկայի գները բարձրացել են միջինում 8-10 տոկոսով, գրում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով դիստրիբյուտորներին եւ ռեթեյլերներին։
Ընթացիկ տարվա ապրիլին մի շարք վաճառողներ մատակարարներից ծանուցումներ են ստացել, որ չինական Hisense-ի սարքավորումները կթանկանան 4-7 տոկոսով։
Hisense խմբի մեջ մտնող սլովենական Gorenje ապրանքանիշը պարզաբանել է, որ բարձրացնում է գները առնվազն 5 տոկոսով։
Ինչպես նշել է պարբերականը, կենցաղային տեխնիկայի գների բարձրացմանը կարող էր հանգեցնել ռուբլու փոխարժեքի հետ կապված իրավիճակը։
Բացի այդ, շուկայի մասնավոր մասնագետները բացատրում են, որ առանձին կատեգորիաներում, ներառյալ Samsung եւ LG հեռուստացույցների հանրաճանաչ մոդելները, թանկացման վրա ազդում է նաեւ ապրանքների դեֆիցիտը։





























