Իրանի  Իսլամական Հանրապետության ՌՕՈՒ տարատեսակ կործանիչներ են մասնակցելու Ազգային բանակի օրվան նվիրված օդային շքերթին, որ տեղի է ունենալու Թեհրանում ապրիլի 18-ին, հաղորդում է Tasnim-ը։

Երեքշաբթի առավոտյան զինված ուժերը մասնակցելու են համազգային շքերթների։

ՌՕՈՒ հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին կիրակի հայտարարեց, որ ավելի քան 40 տարբեր տեսակի կործանիչներ են օդային մանևրներ իրականացնելու մայրաքաղաքի օդում։

Շքերթին մասնակցելու են այնպիսի ինքնաթիռներ, ինչպիսիք են Saeqeh (Thunderbolt), Kowsar, F-7, F-14, F-4, ՄիԳ-29 և Sukhoi կործանիչներ ու ռմբակոծիչներ, ավելացրել է նա։

Իրանի մայրաքաղաքում արարողություն է անցկացվելու Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Հոմեյնիի դամբարանում։

Բազմաթիվ բանակային ստորաբաժանումներ են պատրաստվում ներկայացնել իրենց վերջին ձեռքբերումները շքերթում, որն, ըստ ռազմական փորձագետների, իրանական բանակի նորագույն զինատեսակների ու ռազմական առաջընթացի ամենամյա ցուցադրումն է։