Հազարավոր մարդիկ կիրակի կրկին հանրահավաքի էին դուրս եկել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ բողոքելով բարձր արժեզրկման դեմ և պահանջելով կառավարության հրաժարականը, տեղեկացնում է The Associated Press-ը։
Սա Պրահայի Վացլավի հրապարակում տեղի ունեցած երկրորդ համանման հանրահավաքն էր, որ կազմակերպել էր նոր քաղաքական կուսակցութունը՝ «աղքատության դեմ» կարգախոսով։
Բողոքի ցույցին ելույթ ունեցած ցուցարարները և պոպուլիստական խմբի ղեկավար Յինդրիխ Ռայչլը մեղադրեցին Եվրոպական Միությանը և չեխական կառավարությանը արժեզրկման կտրուկ աճի մեջ և բազմիցս կոչեր հնչեցրեցին ներկայիս հինգ կուսակցություններից բաղկացած կոալիցիայի հրաժարականի մասին։
Ցուցարարներն ուզում էին, որ չեխական կառավարությունը դադարեցնի գործողություններ ձեռնարկել ապատեղեկատվությունը և ֆեյքային նորությունները կրճատելու ուղղությամբ։
Մասնակիցները նաև դատապարտեցին Ուկրաինայի հարցով կառավարության դիրքորոշումը։
Երկիրը զենք է տրամադրել ուկրակնական ԶՈՒ-ին և շուրջ 500 000 փախստական է ընդունել։
Ռայչլը պաշտպանության նախարարին՝ ուկրաինամետ դիրքորոշման ակտիվ կողմնակցին, անվանեց իրենց երկրի անվտանգության ամենամեծ սպառնալիքը։
Որոշ մարդիկ հանրահավաքին խնդրագիր էին ստորագրում ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու մասին։





























