Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով տառապում է խրոնիկ լեյկոզով, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Միլանի հիվանդանոցի սովորական բաժանմունք, որտեղ նա բուժվում է թոքերի վարակի պատճառով, ասել է նրա եղբայրը։

«Ամեն ինչ լավ է, նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից», - մեջբերում է միլանյան Corriere della Sera թերթը Պաոլո Բեռլուսկոնիի խոսքը՝ Սան Ռաֆայել հիվանդանոցում 86-ամյա եղբորն այցելելուց առաջ:

Իտալական LaPresse լրատվական գործակալությունը նույնպես հայտնել է, որ Բեռլուսկանիի եղբայրը հաստատել է վերակենդանացման բաժանմունքից տեղափոխումը հիվանդանոց, որտեղ նա ընդունվել է ապրիլի 5-ին։

Հիվանդանոցից հրաժարվել են մեկնաբանել հաղորդագրությունը, սակայն հայտնել են, որ երկուշաբթի Բեռլուսկոնիի վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկագիր կհրապարակեն:

Բեռլուսկոնին հոսպիտալացվել է, ըստ բժիշկների, թոքերի վարակի պատճառով: Նրա հոսպիտալացման ընթացքում բժիշկները, ներառյալ նրա երկարամյա անձնական բժիշկը, հրապարակայնորեն բացահայտեցին, որ Իտալիայի նախկին վարչապետը հիվանդ է քրոնիկ լեյկոզով:

Բեռլուսկոնին նախկինում նույնպես տառապել է սրտի լուրջ խնդիրներից, և 2020 թվականին ծանր վիճակում նույն հիվանդանոց է ընդունվել՝ Covid-19-ի բուժման համար։

Նրա «Հանուն Իտալիայի» կուսակցությունը, որը նա հիմնադրել է մոտ 30 տարի առաջ, և Մատեո Սալվինիի լիգան վարչապետ Ջորջիա Մելոնիի գլխավորած կառավարության կրտսեր գործընկերներն են: Ի տարբերություն Սալվինիի, ով ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարն է, Բեռլուսկոնին պետական ​​ոչ մի պաշտոն չի զբաղեցնում։