Պանգ Ֆա անունով ասիական փիղը գրավել է Բեռլինի կենդանաբանական այգու հետազոտողներին՝ բանանի կլպելու իր հմտություններով։
Փիղը, որը Բեռլինի կենդանաբանական այգում հայտնվել է 1987 թվականին, այժմ հետազոտության կենտրոնն է, թե ինչպես են փղերն օգտագործում իրենց կնճիթները: Մինչ փղերի մեծ մասը ուտում է ամբողջական բանան, ասիական փիղն սկսել է բանան մաքրել, երբ տեսել է, որ իր խնամակալը մաքրում է դրանք իր համար:
Ֆան ունի բանանի հատուկ տեսականի, որը նա սիրում է կեղևել: Ինչ վերաբերում է կանաչ կամ թարմ և հասած դեղին բանաններին, ապա փիղը դրանք ամբողջությամբ ուտում է:
Բանան մաքրելու փղի տեխնիկան մի փոքր տարբերվում է մարդկայինից, նա այդ ամենը շատ ավելի արագ է անում:
Իր ընտրած բանանը կիսով չափ ճեղքելով՝ նա կեղևից դուրս է հանում միջուկը, իսկ կեղեւը հետո դեն է նետում: Մի քանի րոպե անց նա կնճիթով բռնում է փափուկ միջուկը և դնում բերանը:
Սակայն Ֆան շտապ կուլ է տալիս բանանը առանց կեղևազրկելու, երբ մոտակայքում այլ փղեր է տեսնում: Այնուամենայնիվ, նա անպայման մի բանան պահում է, որ այն ավելի ուշ մաքրի:
Բանանը մաքրելու Ֆայի կարողությունը, հնարավոր է, հարմարեցված է իր մարդկային միջավայրին: Գիտնականները բացատրում են, որ փղերի կողմից կնճիթի օգտագործումը հիմնված է ոչ միայն նրանց երկարակեցության, այլև նոր տպավորությունները հիշելու կարողության վրա։











