Լոնդոնի Moorfields Eye հիվանդանոցների բժիշկները թույլտվություն են ստացել հետազոտություններ անցկացնել էմբիոնային ցողունային բջիջներ հետ, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով BBC-ին:

Փորձին մասնակցելու են Շտարգարդտի անբուժելի հիվանդությամբ տառապող 12 հիվանդներ, որը հանդիպում է 10 հազար մարդուց 1-ի մոտ եւ հանգեցնում է տեսողության աստիճանական կորսմանը:

«Մեծ հավանականություն կա, որ աչքի ցանցաթաղանթի հիվանդության հետեւանքով կուրացածները կարող են օգուտ ստանալ ցանցաթաղանթի բջիջների փոխպատվաստումից»-ասում է Moorfields Eye հիվանդանոցի պրոֆեսոր Ջեյմս Բեյնբրիջը:

Նշենք, որ ներկայումս ամերիկյան Geron ընկերությունը կիրառում է էմբիոնային ցողունային բջիջները ողնուղեղի վնասվածք ունեցող հիվանդների բուժման համար: