ԱՄՆ-ում բնակվող Իրանի թագաժառանգ արքայազն Ռեզա Փեհլեվին եւ նրա ծրագրված այցը Իսրայել արժանի չեն, որպեսզի ԱԳՆ ամբիոնից այդ մասին խոսվի, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին, փոխանցում է IRNA-ն։

«Ես համոզված եմ, որ ոչ այն անձը, ում անունը դուք նշեցիք, ոչ նրա ուղեւորությունը, ոչ այն վայրը, ուր նա պատրաստվում է մեկնել, արժանի չեն, որպեսզի ես այս ամբիոնից իրենց հետ կապված որեւէ դիրքորոշում բարձրաձայնեմ»,- ասել է Կանաանին։