Ադրբեջանում մանկական մահացության վիճակագրությունը մտահոգություն է առաջացնում մասնագետների շրջանում։

Լրատվամիջոցները` վկայակոչելով Պետական ​​վիճակագրական կոմիտեն, հայտնում է, որ 2022 թվականի ընթացքում Ադրբեջանում մահացել է մինչև 1 տարեկան 959 երեխա։ Հղիության, ծննդաբերության, ծննդաբերությունից հետո մահացած կանանց թվի վիճակագրությունը նույնպես մտահոգիչ է՝ 18 կին է մահացել։