Եթե գործող իշխանությունը պահանջում է ՀԱՊԿ-ի քաղաքական գնահատականը տեղի ունեցածի մասին, ապա նույնը պետք է պահանջի նաեւ մյուս կողմից, իսկ ո՞րն է ԵՄ-ի քաղաքական գնահատականը տեղի ունեցածին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

«Մենք ասում ենք՝ ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է, երբ միաժամանակ մեր թշնամին ասում է, որ ինքն այդ կառուցում ավելի շատ դաշնակից ունի, քան Հայաստանը: 44-օրյա պատերազմի ժամանակ եւ մինչեւ հիմա ՀԱՊԿ-ի վարքագիծը չի փոխվել: ԵՄ-ի վարքագիծը եւս չի փոխվել: Դիվանագիտություն եք ուզում ընդլայնել, լավ եք անում, բայց այդ  դեպքում բոլորին պետք է նույն հնարավորությունը տաք: ՀԱՊԿ-ի պարագայում առճակատումը դուք եք բերել: Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Եթե մենք ուժեղ լինեինք, կուզեինք՝ ՀԱՊԿ կբերեինք, կուզեինք՝ ԵՄ կբերեինք, բայց եթե թույլ ես, պետք է հասկանաս, որ ուժեղները քեզնով են խաղալու: Հիմա քեզնով խաղալու թույլտվությունների  հնրավորությունները վերջում հետեւանքներ են ունենում: Այդ հետեւանքների հաշվարկն է մեզ համար կարեւոր: Եթե հասկանում ես, որ չես կարողանալու քաղաքական գնահատական պոկես ՀԱՊԿ-ից, ուրիշ բան պոկելու համար պայքարիր, այն, ինչը ինչ-որ ձեւով կնպաստի եք«-ասաց նա: