2023 թվականին Ռուսաստանում արդեն գրանցվել է անձնական տվյալների շուրջ 40 խոշոր արտահոսք, հայտնել է «Ռոսկոմնադզորի» ղեկավարի տեղակալ Միլոշ Վագները։

«Եթե խոսենք անձնական տվյալների արտահոսքի մասին, այո, իսկապես դրանք շատ են...Այս տարի արդեն ունենք մոտ 40 խոշոր բավական արտահոսք, մեծ քանակությամբ տվյալներ են արտահոսել»,-ասել է Վագները երեքշաբթի First Russian Data Forum-ում ունեցած ելույթի ժամանակ: 

Հունվարի վերջին գերատեսչությունը հայտնել է, որ 2022 թվականին ՌԴ-ում անձնական տվյալների շուրջ 150 խոշոր արտահոսք է տեղի ունեցել։

«Անձնական տվյալների մասին» օրենքի համաձայն՝ տվյալների խախտում թույլ տված օպերատորը պարտավոր է 24 ժամվա ընթացքում միջադեպի մասին ինքնուրույն հաղորդել «Ռոսկոմնադզոր»-ին, իսկ 72 ժամվա ընթացքում գերատեսչությանը տրամադրել ներքին հետաքննության արդյունքները՝ նշելով պատճառը եւ մեղավոր անձանց։