Hi Line-ի բաժանորդների մոտ ինտերնետի արագության անկումը կամ կապի բացակայությունը Վրաստանի տարածքում արտաքին կապուղու վնասման արդյունք է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց «ԱրմենՏելի» մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը՝ նշելով, որ խափանման պահից սկսած վերականգնման աշխատանքներ են տարվում։ «Կապի արագության անկումը, կամ բացակայությունը մալուխներից մեկի վնասման հետեւանք է։ Դեռեւս չի հաջողվում ճշտել, թե ինչի՞ արդյունքում է վնասվել մալուխը»,- նշեց Բեղլոյանը։

Ըստ նրա՝ կապի վերականգնումը հնարավոր է ամեն պահի, իսկ վերականգնման աշխատանքերը շարունակվում են։