ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկություն չունի, թե ձերբակալված ադրբեջանցի զինվորականը խոստովանել է, որ ինքն է սպանել ԶՊՄԿ-ի աշխատակցին։

«Խորհուրդ եմ տալիս համբերատար սպասել պաշտոնական հաղորդագրությանը։ Դեպքերի հետ կապված բազմաթից դրվագներ կան, որ պետք է ուսումնասիրվեն։ Գործ ունենք մի երևույթի հետ, որը կարող է հետագայում օգտակար լինել մեր գերիների հետ կապված խնդիրների լուծման առնչությամբ», - ասել է Անդրանիկ Քոչարյանը։