Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հարցը իր ներքին հարցն է եւ այն չպետք է քննարկի որեւէ մեկի հետ. սա արդյոք մեր ապաշնորհ քաղաքականության հետեւանքնէ. Կարող է՝ այո, կարող է՝ ոչ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը:
«2017-ին Սերժ Սարգսյանին հարց են տվել, ասել են՝ ինչու պրոցեսն առաջ չի գնում, պատասխանել է՝ դե Ադրբեջանն օրինակ, ԼՂ հարցը համարում է իր ներքինհարցը եւ նաեւ դա է պատճառը:
Ադրբեջանը խոսում է ինչ-որ միջանցքների մասին: Մեր ընդդիմությունը փոխանակ ասի՝ էդ ի՞նչ միջանցքների մասին եք խոսում, ասում է՝ մեզ ասել են, որ խոստացել ա, որ միջանցք պետք է տա, հիմա խոստումը չի կատարում, այ դրա համար այս բոլոր պրոբլեմները կան: Ես անհրաժեշտության դեպքում կարող եմ ապացուցել, որ չեմ խոստացել որեւէ մեկին նման բան: Ես այդ մոտեցումը չեմ հասկանում, եթե նույնիսկ իրենց ասեն նման բան, իրենք պետք է ասեն՝ ի՞նչ միջանցք, ի՞նչ բան, ո՞վ է խոստացել; Իսկ իրենք ասում են՝ խոստացել է, մեզ ասել են, մենք վստահելի մարդիկ ունենք, էնտեղ ասել են»,-ասաց Փաշինյանը:




























