ՌԴ դատախազությունը Ռոստովի դատարան է ուղարկել «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանի գործը, ով հանցագործ աշխարհում հայտնի է «Օսետրինա» եւ «Սերյոժա-Բենթլի» մականուններով: Կասկածյալին սպառնում է միչեւ 12 տարվա ազատազրկում:
Մեղադրական եզրակացությունը ստորագրել է ՌԴ Գլխավոր դատախազության տեղակալ Իվան Սիդորուկը, գործn ուղարկվել է Ռոստովի դատարան:
Վրաստանի բնակիչը, քրեական-հանցագործ միջավայրի առաջնորդը ձերբակալվել է Մոսկվայում հուլիսի 23-ին: Օպերատիվ տվյալներով, Ասատրյանը ծեծել է դատապարտյալին, ով իր պատիժը կրում էր Ռոստովի շրջանի ուղղիչ տանը, ով իբր տեղեկություններ է տարածել Ասատրյանի հանցագործ կլանի մասին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՔՕ 30-րդ` կանխամտածված կերպով առողջությանը ծանր վնասվածք հասցնելու հոդվածով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ասատրյանը ծնվել է 1986 թվի դեկտեմբերի 4-ին: Նա համարվում է ամենաերիտասարդ «օրենքով գողը»: «Օսետրինայի» հայրը Էդուարդ Ասատրյանը նույնպես ունի «օրենքով գողի» կարգավիճակ եւ հայտնի է հանցագործ օղակներում «Էդիկ Թբիլիսկի» մականունով: Նա «Դեդ Հասանի» հավատարին անձանցից է:




























