Երբ որ պաշտպանական խնդիր է լինում, ամեն դեպքում գյուղը պետք է ունենա իր ռազմավարական ծրագիրը՝ պատերազմական իրավիճակում գյուղի բնակչության վարքագծի կանոնները, թե ով, ինչ պետք է անի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու սահմանի պաշտպանությունը պետք է գյուղացիները իրականացնեն:

«Իհարկե գյուղն էլ է ներգրավվում որոշակի պաշտպանական գործողության մեջ: Այդ առումով Տեղ գյուղը Հայաստանում բոլորից պատրաստվածն է, բոլոր գյուղացիներն իրենց տեղը գիտեն և, որ Տեղ համայնքում կա զինանոց, ուստի սուտ են պնդումները թե գյուղացիներին զենք չեն տալիս:

Տեղ գյուղում կա զինանոց, յուրաքանչյուր զենքի վրա կա անուն-ազգանուն, թե այդ զենքը ումն է և երբ պետք է տրամադրվի, բայց այդ զենքը անիմաստ չի տրամադրվում խաղաղ իրավիճակներում մեկին, որ զենքը կապի մեջքին գնա խանութ, գա: Գյուղացուն զենք բաժանված չէ, բայց երբ որ կարիքն առաջանում է որպես սահմանամերձ գոտի, ցանկացած գյուղացի գիտի իր զենքը որտեղ է, զինանոցի որ դարակում է եւ  գիտի, թե այն վերցնելու է որտեղ է գնալու կանգնի, թիկունքային ինչ աշխատանք։ է անելու: Տեղ համայնքի օրինակը պետք է վարակիչ լինի մյուս համայնքների համար»,-հայտարարեց Արմեն Խաչատրյանը: