Ադրբեջանի ռուսական համայնքը վրդովված է քրիստոնեական գերեզմանատանը վանդալիզմի ակտից և այդ առիթով հայտարարություն է տարածել։ Ինչպես հայտնում է АПА-ն, հայտարարության մեջ նշվում է, որ «Ադրբեջանի ռուսական համայնքը մի քանի դիմում է ստացել Զաբրատ գերեզմանատան իրավիճակի վերաբերյալ, որը գտնվում է Զաբրատ-1 և Բալախանի գյուղերի միջև։ Ականատեսները ներկայացրել են վանդալիզմի ակտերի լուսանկարներ, ավերված և շրջված տապանաքարերով գերեզմաններ։ Բացի այդ, որոշ դեպքերում փորվել են ծառեր և թփեր, որոնք, ըստ երևույթին, տնկվել են հարազատների կողմից, կոտրվել են ցանկապատներ»։
Համայնքը վրդովված է և դատապարտում է վանդալիստական արարքը։
Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները խոստացել են վերականգնել տապանաքարերը, իսկ իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպը։





























