Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը 4 տոկոս զեղչ է սահմանել ընկերության պաշտոնական www.armavia.aero կայքից տոմսերի օնլայն գնման դեպքում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Արմավիա»-ի մամուլի ծառայությունից, նախկինում զեղչերը կազմում էին 3 տոկոս, իսկ սեպտեմբերի 21-ից հետո` 4 տոկոս:

Վճարման համար ընդունվում են Visa, Master Card, JCB, Diners Club վարկային քարտեր:

Այսօրվա դրությամբ «Արմավիա»-ն իրականացնում է ավելի քան 100 չվերթ շաբաթական աշխարհի 20 երկրների 40 ուղղություններով: