Կասպից ծովի հյուսիսային հատվածում` «Լուկօյլի» Կորչագինի անվան նավթահորի մերձակայքում, սեպտեմբերի 29-30-ին, կայանալու են Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների համատեղ վարժանքները: Համատեղ վարժանքներում մշակվելու են միջոցներ, թե ինչպես պետք է վերացնել տանկերի բախումը անհայտ նավի հետ ստացիոնար նավթահորի մերձակայքում:
Վարժանքներին մասնակցելու են հրշեջ նավ եւ երկկենցաղ-օդանավ:




























