3 տարի առաջ Պուտինից ստանձնած նախագահական աթոռը կրկին Պուտինին փոխանցելու մասին Մեդվեդեւի հայտարարությունը հետաքրքրություն է առաջացրել Թուրքիայում, որտեղ նույնպես մտածում են կիրառել այդ մեթոդը` նախագահ Աբդուլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեպքում:

Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ»-ը:

Գաղափարը գրավիչ է հատկապես 9 տարի անընդմեջ իշխող «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության շարունակելիության ապահովման իմաստով: 

Թերթի լրագրողը գրում է, որ Գյուլի նախագահական պաշտոնավարման 7 տարվա ժամկետը լրանում է 2014 թվականին, իսկ Էրդողանը  վճռական է: Երրորդ պատգամավորության շրջանը, որը կվերջանա  2015-ին կլինի վերջինը ըստ կուսակցության կանոնադրության: Գաղտնիք չէ, որ այս շրջանում Էրդողանի սրտում փայփայած երազանքն է` բովանդակալից սահմանադրական բարեփոխումներից հետո դառնալ նախագահ` ընդլայնված լիազորություններով:

Սցենարը կիրականացվի այս կերպ. 2014 թվականի նախագահական ընտրություններում Էրդողանը կհրաժարվի պատգամավորական մանդատից, համաժողովրդական ընտրությունների արդյունքում կընտրվի նախագահ, կառավարության ղեկը ժամանակավոր կստանձնի օրինակի համար ԱԳ նախարար Դավութօղլուն` մինչեւ 2015 թվականի խորհրդարանական ընտրությունները:

Իսկ Գյուլին մնում է որոշում կայացնել նախագահական աթոռից հետո, արդյոք մրցակցե՞լ խորհրդարանական ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու, կուսակցության իշխանության գալու դեպքում պաշտոնը շարունակե՞լ որպես վարչապետ, թե` ոչ: Որպես նախագահ Գյուլի վարկանիշը բավականին բարձր է ժողովրդի մոտ եւ առաջնային անուններից մեկը ով կարող է «Արդարություն եւ Զարգացում» կուսակցությունը 4-րդ անգամ իշխանության տանել Էրդողանից հետո: