Իտալիայի կենտրոնական մասում ավերված եկեղեցու տեղում հնագետները 8-րդ դարի սկզբի տաօրինակ գերեզման են հայտնաբերել, հաղորդում է bbc.co.uk-ը:

Գիտնականների կարծիքով, մահացած կնոջը, ամենայն հավանականությամբ, կասկածել են կախարդության մեջ: Նա թաղված է եղել առանց դագաղի եւ սավանի:

Նրա ծնոտի մեջ 7 մեխեր են խրված եղել: Էլ ավելի շատ մեխեր խրված են եղել նրա շուրջը: Հնագետները ենթադրում են, որ մեխերով ամրացրել են կնոջ հագուստը, որը չի պահպանվել:

Ակնհայտ է, որ թաղման կազմակերպիչներն ու մասնակիցները այդկերպ փորձել են թույլ չտալ, որ նա մահից հետո վեր հառնի գերեզմանից:

Մոտակայքում գտել են եւս մեկ կնոջ գերեզման, որի շուրջ եղել են 17 զառեր: