Իրանի ռազմածովային ուժերը ստիպել են ջրի երես դուրս գալ ԱՄՆ Florida դասի Ohio սուզանավին, որը փորձում էր հատել Հորմուզի նեղուցը։ Այս մասին, ինչպես հինգշաբթի տեղեկացրել է Tasnim գործակալությունը, հայտարարել է իսլամական հանրապետության ՌԾՈւ-ի հրամանատար Ամիր Շահրամ Իրանին։
«Սուզանավը ջրի տակ լուռ մոտենում էր Հորմուզի նեղուցին։ Իրանական Fateh սուզանավը հայտնաբերել եւ ստիպել է նրան ջրի երես դուրս գալ, որպեսզի նեղուցն անցնի ջրի վրայով»,- գործակալությունը մեջբերել է Իրանիի խոսքերը։





























