Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդուլ Ռահիմ Մուսավին հայտարարել է, որ ԻԻՀ բանակի անօդաչուների հզորությունը մեծանում է թե՛ քանակապես, թե՛ որակապես։ Նա նշել է, որ անօդաչուները վճռորոշ դեր են խաղում պատերազմներում, իսկ դրանց բազմազանությունը մեծացնում է հրամանատարի՝ մարտի դաշտում որոշումներ կայացնելու կարողությունը։
Մուսավին հավելել է, որ «ժամանակին երկրի սահմանների ռադիոտեղորոշիչ ծածկույթը լարված էր եւ մտահոգություններ կային ռադիոտեղորոշիչ բացերի վերաբերյալ, իսկ այսօր ռադիոտեղորոշման հետ կապված մտահոգություններ չկան», հաղորդում է Parstoday-ը:
Հիշեցնելով բանակային անօդաչուների հնարավորությունների մասին՝ նա հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետության բանակում նախկինում եղել են անօդաչու սարքեր, սակայն այդ հնարավորությունների մասին հայտնի է դարձել վերջին մեկ-երկու տարում՝ դրանց մասնակցությամբ վարժանքներ անցկացնելուց հետո»:




























