Մուամար Քադաֆիի ընտանիքը ապաստան է գտել Եգիպտոսում: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ալժիրի լրատվամիջոցները: Ջամահիրիայի առաջնորդի հարազատները Ալժիրից Կահիրե են մեկնել անցած շաբաթ օրը:
Ալժիրը լքել են Քադաֆիի ընտանիքի 8 ներկայացուցիչներ: Ալժիրի «Ալ-Խաբար» թերթը, սակայն չի նշել, թե ովքեր են եղել Կահիրե մեկնողները: Որոշ տվյալներով, նրանց մեջ կարող էր լինել նաեւ Քադաֆիի դուստրը` Աիշան:
Ավելի ուշ Կահիրեի օդանավակայանի անվտանգության ծառայությունը հերքել է տեղեկությունը եւ նշել, որ այն չի համապատասխանում իրականությանը:
Օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ Եգիպտոսի դեսպանատներից եւս տեղեկություններ չեն ստացվել Քադաֆիի ընտանիքի անդամների մասին:




























