Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Ադանայի գրասենյակի վրա կրակ են բացել։

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, կրակ արձակած անձը ձերբակալվել է, տուժածներ չկան: 

Ապրիլին Ստամբուլում հարձակման են ենթարկվել նաեւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Լավ» կուսակցությունների շենքերը:

Երկրի իշխող կուսակցությունում դա սադրանք են անվանել՝ չնահանջելու վճռականություն հայտնելով։

Նշենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին տեղի կունենան խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահի թեկնածուն գործող նախագահ Էրդողանն է: