Թուրքիայի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել, ենթադրաբար բնական գազի արտահոսքի հետեւանքով: Associated Press-ը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցները, հայտնում է, որ կան տուժածներ:

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մի քանի մեքենաներ: Պայթյունը տեղի է ունեցել շենքի ներսում, որտեղ գտնվում են սուպերմարկետն ու գրասենյակային տարածքներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշենք, որ սեպտեմբերի 20-ին Անկարայում պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում երեք մարդ էր մահացել, 34-ը վնասվածքներ էին ստացել: Թուրքիայի գլխավոր դատախազությունը դեպքն ահաբեկչություն էր որակել, իսկ նույն օրը ոստիկանությունը տղամարդու եւ կնոջ էր ձերբակալել: