Լոս Անջելեսի Վենիս Բիչ կայարանի հրշեջները մեղադրվում են արվեստի հանդեպ ունեցած ավելորդ սիրո մեջ: Նրանք իրենց ծառայության ժամին, բայց հիմնական աշխատանքից ազատ ժամանակ, նկարահանվել են պոռնկագրական ֆիլմում: Այս տեղեկատվությունը հաստատել են NBC4-ում, որտեղ գրանցված են հրշեջ-դերասանները, հաղորդում է world.fedpress.ru-ն:
Անհայտ է, սակայն, թե ինչն է ամենից շատ զայրացրել ղեկավարությանը. այն, որ հրշեջները նման ֆիլմո՞ւմ են նկարահանվել, թե՞ այն, որ նրանք որպես դեկորացիա օգտագործել են ծառայողական մեքենան: Ֆիլմերից մեկում դերասանուհին հրշեջ մեքենայում անպարկեշտ շարժումներ է անում:
Եթե ապացուցվի, որ հրշեջներն, իսկապես, նկարահանվել են նման ֆիլմում, նրանք կազատվեն աշխատանքից: Նրանց նկատմամբ դատաքննություն է սկսվել:
Բացահայտվել է նաեւ, որ չստացված աստղերի ընկերները իմացել են այդ ֆիլմերի մասին եւ անգամ դիտել են դրանք:
Սա արդեն երկրորդ դեպքն է 2010-ին, երբ քաղաքի բնակիչներին պաշտպանելու կոչված ծառայությունների աշխատակիցները, սեփական աշխատանքի փոխարեն զբաղվում են նկարահանումներով: Ապրիլին Լոս Անջելեսում սկանդալ էր հասունացել, երբ երկու ոստիկաններ նույնպես նկարահանվել էին պոռնկագրական ֆիլմերում:




























