Տիբեթցի երկու վանականներ ինքնահրկիզվել են Կիրտի վանքում, որ գտնվում է Սիչուան նահանգի Աբա շրջանում: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը:

Երիտասարդները կարգախոսներ են վանկարկել` ի պաշտպանության Դալայ-լամայի եւ դավանանքի ազատության:

Ինքնահրկիզվել են 18-ամյա Լոբսանգ Կալսանգն ու 19-ամյա Լոբսանգ Կոնչոկը: Վանականներից մեկը տեղում մահացել է, մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Մինչդեռ «Սինհուա» կառավարական գործակալությունը հայտնել է, որ ոստիկաններին հաջողվել է մարել կրակն ու վանականներին աննշան վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց: