Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինին աշխատանքից ազատելու մասին, հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:
Նրա խոսքով, Մեդվեդեւը Կուդրինին պաշտոնանկ է արել կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի առաջարկով:
Նախագահն արձագանքել է Կուդրինի այն խոսքերին, թե իրեն չի տեսնում ապագա կառավարությունում, եթե այն գլխավորի Մեդվեդեւը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Դմիտրի Մեդվեդեւը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում սեպտեմբերի 24-ին առաջարկել էր Վլադիմիր Պուտինին առաջադրվել նախագահի պաշտոնում: Նա ինքը համաձայնվել էր գլխավորել կուսակցության համամասնական ցանկը դեկտեմբերի 4-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, իսկ պաշտոնը լքելուց հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը:


























