Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 26-ին հանդիպել են Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Ահմեդ Դավութօղլուն:

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, հանդիպումն անցել է դռնփակ:

Դավութօղլուի հետ բանակցություններից առաջ Մամեդյարովը հանդիպել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանի հետ, հաղորդում է Trend-ը: