Ռոբերտ Քենեդի կրտսերի հայտարարությունն այն մասին, որ «ԱՄՆ-ն ստեղծել է «Իսլամական պետությունը», հաստատում է, որ ԱՄՆ-ն այդ խմբավորման «կնքահայրն է»: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Կասկած չկար, որ ԱՄՆ-ն է ԻՊ-ի ստեղծողը, սակայն նրանց համար, ովքեր միտումնավոր աչք փակեցին ճշմարտության վրա, Ջոն Ֆ. Քենեդու եղբորորդու եւ հաջորդ տարի ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Ֆ. Քենեդու հայտարարությունն այն մասին, որ «մենք (ԱՄՆ-ն) ենք ստեղծել ԻՊ-ը», եւս մեկ անգամ ընդգծում է ճշմարտությունն այն մասին, որ ամերիկյան վարչակարգը ԻՊ-ի «կնքահայրն» է»,-ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 19-ին Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբորորդին է, պաշտոնապես հայտարարել է պետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու մասին: Ջոն Քենեդու կրտսեր եղբոր 69-ամյա որդին հավակնում է նախագահի թեկնածու առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից, որը պատրաստվում է առաջադրել նաեւ պետության գործող ղեկավար Ջո Բայդենի թեկնածությունը։