Իրանը մտադիր է ավելացնել անօդաչուների թվաքանակը։ Այս մասին ասել է Իրանի պաշտպանության փոխնախարար Աֆշին Հաջեֆարդը։
Այդ գործընթացը, ըստ նրա, առաջ է գնում ամբողջ թափով։
Նա ավելացրել է, որ Իրանի բոլոր ռազմական անօդաչու թռչող սարքերն արտադրվել են երկրում, ուստի տեղի գիտնականները կարող են անհրաժեշտ փոփոխություններ կատարել դրանց դետալներում, տեղեկացրել են իրանական ԶԼՄ-ները։
Փոխնախարարը հավաստիացրել է, որ Իրանը լուրջ բարձունքների է հասել անօդաչուների ենթահամակարգերի արտադրությունում։




























