Ստեփանակերտի բնակիչը կալանավորվել է վարորդի նկատմամբ ալկոհոլի ազդեցությամբ բռնության համար,հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից:

ԱՀ քննչական  կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված  խուլիգանության դեպքով քննվող քրեական գործի շրջանակներում, որպես մեղադրյալ է ներգրավել և կալանավորվել՝ 1988թ ծնված մայրաքաղաքի բնակիչ Ա.Կ-ն, այն հանցավոր արաքի համար, որ նա 2023թ. ապրիլի 19-ին` ժամը 00:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանական շարժառիթով, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության և հասարակական բարքերի ու նշված ճանապարահատվածով երթևեկող անձանց նկատմամբ, արհամարելով հասարակության մեջ ընդունված համակեցության կանոնները, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով փորձել է կանգնեցնել ճանապարահատվածով երթևեկող ավտոմեքենաները և  առանց պատճառի դիտավորությամբ հարվածելու, հրելու և քաշքշելու եղանակով բռնություն է գործադրել «MERCEDES-BENZ» մակնիշի  ավտոմեքենայի վարորդ՝ Վ.Ա.-ի նկատմամբ, դրանով իսկ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։ 

Նախաքննությունը շարունակվում է: