Ադրբեջանը ձգտում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման։ Համապատասխան հավաստմամբ հանդես է եկել առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովը: Ադրբեջանցի պաշտոնյան, որի ղեկավարությունը չի թաքցնում իր ատելությունը հայերի եւ Հայաստանի հանդեպ, հանկարծ անհանգստացել է Հայաստանի ճակատագրով՝ հայտարարելով, որ Հայաստանն ամենից շատ տուժում է խաղաղության համաձայնագրի բացակայությունից, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փակ սահմանների պատճառով։ Ճիշտ է, նա մոռացել է նշել, որ հենց Թուրքիան է 1990-ականներին միակողմանիորեն փակել Հայաստանի հետ սահմանը։ Ընդ որում, Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ամիրբեկովը կասկած է հայտնել Հայաստանի վարչապետ Փաշինյանի «տրամադրվածության» կապակցությամբ։