Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և նրա թուրք գործընկեր Մեվլութ Չավուշօղլուն շաբաթ հեռախոսազրույց են ունեցել՝ Թեհրանի և Անկարայի միջև երկկողմանի կապերի հարցերով, տեղեկացնում է Mehr-ը։
Աբդոլահիանը շնորհավորել է թուրքական կառավարությանը և ժողովրդին Ուրազա-բայրամ տոնի առիթով։
Նա նաև հայտնել է, որ Իրանի ԱԳՆ-ն համաձայնել է Թուրքիայի միջոցով Ալբանիայում իրանական շահերի սեկցիայի բացմանը և շնորհակալություն է հայտնել Անկարային այդ հարցում ծառայությունների համար։
«Թուրք դիվանագետն էլ իր կողմից է շնորհավորել իրանական ժողովրդին տոնի առիթով և ընդգծել երկու երկրների միջև կապերի հետագա զարգացման կարևորությունը»,- ասված է հաղորդման մեջ։





























