Վաշինգթոնը ծայրահեղ շահագրգռված է Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալու հարցում՝ եւ որպես ՆԱՏՕ-ի անդամ, եւ որպես իսլամական աշխարհի կարեւոր ներկայացուցիչ, իսկ Իրանն ու Թուրքիան կարող են դառնալ համախոհներ՝ չնայած վերջինս ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Իրանն ի դեմս այդ Դաշինքի՝ մշտապես վտանգ է տեսել։ Այս մասին ասել է ժամանանակակից Իրանի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրեն Ռաջաբ Սաֆարովը։ Նրա կործիքով, ԱՄՆ այդ երկրներին թույլ չի տա վերջնականապես ջախջախել քուրդ ապստամբնրին։ Այս մասին նա ասել է «Վզգլյադ» թերթին։
Նրա խոսքով, ԱՄՆ-ին ձեռնտու է, որ տարածաշրջանի խնդիրները ոչ միայն պահպանվեն, այլ նաեւ ուժեղանան։ «Չեմ կարծում, որ Վաշինգթոնը կմասնակցի քրդերի լիկվիդացման գործընթացին։ Ավելի շուտ, ԱՄ-ը գործընթացին կհետեւի կողքից։
Հարցին, թե քրդերը կարո՞ղ են սադրել, որ ամերիկյան զորքերը խառնվեն, Սաֆարովը պատասխանել է, որ նման ռիսկ գոյություն ունի, բայց այն շատ փոքր է, որովհետեւ Վաշինգթոնը շատ է կարեւորում Թուրքիայի հետ իր նորմալ հարաբերությունները: ԱՄՆ-ը Թուրքիային համարում է կարեւոր ներկայացուցիչ ՆԱՏՈ-ում եւ մահմեդական աշխարհում:
ԱՄՆ-ը հակամարտությունը չի հասցնի բաց առճակատման, բայց մանր սադրանքների մակարդակով եւ լարվածության օջախների պահպանմամբ կվարի իր քաղաքականությունը, որպեսզի ոչ Իրանը, ոչ Թուրքիան չկարողանան լուծել այդ խնդիրը: Ավելին, համատեղ գործողությունից հետո, այդ երկրների համար սպառնալիքն ավելի կաճի: Ակնհայտ է, որ ի պատասխան, քրդերը էլ ավելի բարդ պլան են մշակում երկու երկրների սահմանին իրավիճակն անկայունացնելու համար:
Միաժամանակ, նրա կարծիքով, քրդերին վերջնականապես հաղթելու խնդիր ոչ ոք իր առաջ չի էլ դնում: «Նպատակը միայն առավել ակտիվ աղբյուրները չեզոքացնելն է, մասնավորապես ահաբեկիչների ռեսուրսային բազան ոչնչացնելը: Սա ավելի շուտ կանխարգելիչ գործողություն է, քանի որ դաշնակիցները չեն կարող սպասել, որ ահաբեկիչները դուրս գան Իրաքի իշխանությունների կողմից չվերահսկվող տարածքներից:




























