Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ Ադրբեջանի  ստուգիչ անցագրային կետով արցախցիների հայրենիք գնալու համար անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն։

«Եռակողմ հայտարարության պարտավորությունների համաձայն, տվյալ լրացուցիչ միջոցառման շրջանակներում, որն անվտանգության երաշխիք է Ադրբեջանաական Հանրապետության կողմից Լաչինի ճանապարհով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների փոխադրման համար,   անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայ բնակիչների համար այս կետից Հայաստան և Ադրբեջան երկու ուղղություններով թափանցիկ  և կարգավորված անցման համար։

Հսկողության նշված մեխանիզմը իրականացվելու է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի հետ փոխկապակցված։

Ադրբեջանական կողմը հայտարարում է համագործակցության իր պատրաստակամության մասին՝ Հայաստանի հետ սահմանում թափանցիկ և անվտանգ ստուգիչ անցագրային ռեժիմի ապահովման նպատակով», ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։