Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի գրառմամբ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի անցակետի տեղակայումը նշանակում է, որ Արցախի 120 հազար խաղաղ հայեր պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից։

 «Արդեն մոտ 2 տարի է, ինչ մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրությամբ։ Այսօր Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի անցակետ է տեղակայել, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Սա նշանակում է, որ 120 հազար խաղաղ հայեր հայտնվել են Լեռնային Ղարաբաղում և որպես պատանդ վերցվել Ադրբեջանի կողմից։ Դա տեղի է ունենում միջազգային հանրության լուռ հայցքի ներքո։ Ավելին, Սա արդյունք է մարդու իրավունքների չդադարող կոպիտ խախտումներին արձագանքելու անկարողության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացված նախկին ոճրագործությունների նկատմամբ հանդուրժողականության»,- գրել է Մարուքյանը: