Նախորդ շաբաթ Իրանը լքել են ԱՄՆ-ի երկու քաղաքացիներ, ովքեր ձերբակալվել էին 2009-ին` լրտեսության եւ սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է իսրայելական «Հաարեց» թերթը:

«Միայն ԱՄՆ վերադառանալուց հետո է հայտնի դարձել, որ նրանցից մեկի` Ջո Ֆաթալի հայրը Իսրայելի քաղաքացի է»,- հաղորդում է թերթը:

Հիշեցնենք, որ երկու ամերիկացիները՝ Շեյն Բրաուերը եւ Ջոշ Ֆաթալը, ինչպես նաեւ 32-ամյա Սառա Շուրդը ձերբակալվել էին 2009 թվականին Իրանի եւ Իրաքի միջեւ սահմանում հայտնվելու պատճառով։ Սառա Շուրդը գրավի դիմաց ազատ էր արձակվել եւ միանգամից գնացել ԱՄՆ։ Երկու ամերիկացիների հանդեպ դատական գործն ավարտվել էր նախորդ ամիս։ Լրտեսության եւ սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացիները դատալսումների ժամանակ իրենց մեղավոր չէին ճանաչել ոչ մի կետով:

Նրանք գրավի դիմաց ազատ են արձակվել սեպտեմբերի 26-ին եւ վերադարձել են հայրենիք: