Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ապրիլի 24-ին ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին:

Ինչպես հաղորդում է АПА գործակալությունը, հանդիպմանը ընդգծվել է, որ մեր երկրների միջեւ բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում: Կողմերն անդրադարձել են ընթացիկ տարվա ապրիլին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Բաքու կատարած այցին, նշել, որ այցի ընթացքում արդյունավետ քննարկումներ են անցկացվել կապերի հետագա ընդլայնման վերաբերյալ:

Ալիեւն ու Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցեր: