Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք գյուղում այժմ ակտիվ գարնանացանի շրջան է:

NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի գյուղապետ Սեւակ Խաչատրյանը պատմեց, որ չնայած ադրբեջանական կողմի պարբերական կրակոցներին՝ գյուղացիները շարունակում են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով:

Խաչատրյանի խոսքով՝ այս շրջանում բնակիչների միակ ապրուստի միջոցը հողագործությունն է:

«Գյուղում վերջին շրջանում կրակոցներ չեն լսվել: Կրակոցներն այս պահին գյուղատնտեսական աշխատանքներին չեն խանգարում: Բնակիչների այն գիտակումը, որ սա իրենց հողն է, այստեղ են շարունակում ապրել»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: