ԱՄՆ պետդեպը որոշում է կայացրել սանկցիաներ կիրառել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի իրավապահ համակարգի մի շարք ղեկավարների նկատմամբ։ Սահմանափակումներ են նաև մտցվել Չինաստանում բնակվող ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք ենթադրաբար կապ ունեն Չինաստանի կիբերհարձակումների և մասսայական ոչնչացման զենքերի ու հրթիռային համակարգերի ստեղծմանն աջակցելու հետ, որում ԱՄՆ-ն մեղադրում է Հանրապետությանը։

Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ այս անգամ ամենիկյան սև ցուցակում է հայտնվել Իրանի 6 քաղաքացի։ Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ նրանք կապ ունեն Իրանում բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնության կիրառման հետ։ Սանկցիաների ենթարկված Չինաստանում գտնվող 3 ֆիզիկական անձիք, ըստ Վաշինգտոնի, օգնել են Փհենյանին կրիպտոարժութային գործարքներ իրականացնել և խուսափել ֆինանասական արգելափակումներից։